Ararat View Garden- ձմեռային ցուրտ երեկոներին

Մեր ռեստորանային համալիրը ջերմ ու հյուրընկալ մի անկյուն է՝ քաղաքի աղմուկից, աղտոտված օդից ու քաղաքակրթության վնասներից հեռու: Արարատի վեհաշուք հայացքի ներքո մենք ստեղծել ենք հյուրասիրության և հյուրընկալության նոր մշակույթ:

Մեր հարմարավետ բացօթյա տաղավարներում կարող եք վայելել տաք եղանակը՝ մաքուր օդն ու մեր անկրկնելի խորտիկները:

Իսկ տարվա ցուրտ եղանակներին  խորհուրդ ենք տալիս հյուրընկալվել փակ սրահներում՝  հարմարավետ ու ջերմ միջավայրում:

Ararat View Garden-ը հայտնի է իր բացառիկ խոհանոցով՝ որակյալ, համեղ ու թարմ: Մեր ճաշացանկում կարող եք գտնել ինչպես հայտնի ու սիրված ավանդական ճաշատեսակներ, այնպես էլ հեղինակային խորտիկներ: Դրանք ստեղծված են հայկական խոհանոցային բազմադարյա ավանդույթների, ճամանակակից համային թրենդերի ու միջազգային խոհանոցային միտումների համապատասխանությամբ:

Այստեղ իրենց գեղեցիկ երեկոներն են անցկացնում՝ նշելով ընտանեկան կարևոր տոները, կորպորատիվ միջոցառումները: Մեր հյուրընկալ հարկի ներքո գաստրոլոգիականՀայաստանի մասին ամենախորքային պատկերացումներն են կազմում մեր երկրի հյուրերը՝ իրենց հետ տանելով հայկական համի տպավորությունները:

Կարևոր ենք համարում նշել, որ մեր ճաշացանկի մի շարք կարևոր բաղադրիչներ՝ ավանդական բաստուրման, մսային վերամշակված ուտեստները, կոմպոտները, տարատեսակ բանջարեղենի թթուները, սեփական այգու մուրաբաները ու շատ այլ մթերքներ պատրաստվում են տեղում՝ ավանդական բաղադրատոմսով:

Իսկ անուշահամ հացը թխվում է հատուկ կառուցված թոնրատանը:

Մեր աշխատակազմը պարբերաբար վերապատրաստվում է՝ սպասարկման որակը ևս համապատասխանեցնելով միջազգային չափանիշերին:

Այցելե՛ք Ararat View Garden տարվա բոլոր եղանակներին, օրվա Ձեզ հարմար ժամին՝ ընտանիքով, գործընկերների և ընկերների հետ: Ուղեկցե՛ք այստեղ Ձեր օտարերկրացի հյուրերին՝ վայելելու համեղագույն խորտիկեր, ապահովելու լավագույն ժամանցը: