Լող նորածնային տարիքում՝ նոր մշակույթի սկիզբը Դելֆին բեյբի սպա

Ամբողջ աշխարհում զարգացող միտում է առողջ կենսակերպի ընտրությունը: Աստիճանաբար հետին պլան են մղվում վնասակար ու կասկածելի սովորությունները, փոարենը ի հայտ են գալիս հաճելի ու օգտակար զբաղմունքներ ու մոտեցումներ որոնք տևական ժամանակով կազդուրում են ու նվազագույնի հասցնում հիվանդացության հավանականությունը:

Առողջ ապրելակերպի ընտրությունը ցանկալի է սկսել վաղ մանկական տարիքից: Այս գաղափարախոսությունն է նաև Դելֆին Բեյբի Սպա-ի ստեղծման հիմքում:  Նորածնային լողի գաղափարը նոր մշակույթ է մեր իրականությունում: Մինչդեռ տարիներ շարունակ ապացուցվել է դրա դրական ներգործությունը երեխաների առողջության ու զարգացմանգործում: Զրուցում ենք կենտրոնի հիմնադիր-տնօրեն Էլինա Կարապետյանի հետ:

-Կենտրոնի ստեղծման գաղափարը դեռևս 3 տարի առաջ ենք ունեցել, բայց աշխատաքները սկսել ենք 2018թվականից: Ուսումնասիրել ենք նմանատիպ կենտրոնների միջազգային փորձը, ծանոթացել ենք անհրաժեշտ ստանդարտներին ու մոտեցումներին, վերապատրաստել մասնագետներին, կառուցել անհրաժեշտ սարքավորումներով ու չափորոշիչներով տարածք, և վերջապես այս տարվա հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության անչափ խորհրդանշական օրը, կատարեցինք կենտրոնի բացման արարողությունը:

-Ի՞նչ նպատակ էիք սահմանել ինքներդ Ձեր առաջ՝ կենտրոնը հիմնելով:

-Կենտրոնի նպատակն այն է, որ  վաղ հասակի երեխաներին ներգրավենք առողջ ապրելակերպի ծրագրերում:Վաղ մանկական հասակից մենք քարոզում ու ներդնում ենք առողջ ապրելակերպը: Այսպիսով, 0-3 տարեկան երեխաները կարող են օգտվել մերսումից, լողից, հակագրավիտացիոն մարմնամարզությունից: Սա մարմնամարզության մի տեսակ է, որը թույլ է տալիս հատուկ գործվածքների ու պարանների օգնությամբ մարմնամարզություն իրականացնել օդում կախված վիճակում: Մինչև 2 տարեկան փոքրիկները օգտվում են այս անչափ հետաքրքիր ու առողջարար մարզման տարբերակից ծնողների հետ: Հաշվի առնելով հակագրավիտացիոն մարմնամարզության օգտակարությունը՝ սահմանել ենք, որ միայն այս ծառայությունից հնարավորություն կունենան օգտվել 2-15 տարեկանները՝ անհատական կամ խմբային սկզբունքով:

-Ի՞նչ ծառայություններ է հնարավոր ստանալ Դելֆին Բեյբի սպա-ում:

-Նախատեսել և իրականացնում ենք բուժական և պրոֆիլակտիկ ծառայություններ: Մասնագետերի պնդմամբ, ցանկացած առողջ երեխա, պարբերաբար պետք է լողի պրոցեդուրայի, մարմնամարզության կամ մերսումների այցելի:  Սա նպաստում է  դիմադրողականության զարգացմանը, երեխաների ընդհանուր ֆիզիկական զարգացմանը, ամրապնդմանը: Իսկ թեթև խնդիրների դեպքում, երբ  կա մկանային հիպոտոնուս կամ հիպերտոնուս, ծուռթաթություն կամ ծուռռվզություն, այդ դեպքում ևս ցուցված է լողը, մերսումը: Ըստ   տարիքի ու խնդրի, արդեն որոշում ենք՝ ինչ կարգի ծրագիր մշակել:

-Նորածնային լողը Հայաստանում բավական նոր ու բացառիկ բան է: Ի՞նչ պայմաններ են ստեղծված՝ ապահովելու անվտանգությունն ու հիգիենիկ կանոնները:

-Այո, մենք հատուկ պայմաններ ենք ստեղծել ու ապահովում, որոնք համապատասխանում են միջազգայինչափորոշիչներին: Ունենք հատուկ լողավազաններ՝ 0-1 տարեկանների համար: Կարևորենք փաստը, որ ջուրը յուրաքանչյուր երեխայի լողից հետո փոխվում է ամբողջությամբ, իսկ ավազանների մաքրությունն ապահովվում է ոչ թե քիմիական նյութերով, այլ կերակրի սոդայով: Նշեմ նաև, որ մենք տեղադրել ենք օդափոխության համակարգեր, որոնք ի զորու են ապահովել նորմալ օդափոխություն, օդի պատշաճ խոնավություն:

Մեծ լողավազանը, որը նախատեսված է 1-3 տարեկան երեխաների համար, ունի հիդրոմերսման տարբեր աստիճաներ և ֆունկցիաներ, իոնիզացնող համակարգ և ֆիլտր, որը անընդհատ ախտահանում է ջուրը: Այն ունի հատուկ  համակարգ, որը պահպանում է ջրի ջերմաստիճանը 32-36 ատիճան, հենց այս ջերմաստիճանն է սահմանված մանկական լողի համար:

-Իսկ ովքե՞ր են իրականացնում մարզումները: Չէ՞ որ պրոֆեսիոնալների մասնակցությունն այստեղ չափազանց կարևոր է:

-Այո, միանշանակ կարևորում ենք պրոֆեսիոնալների ընտրությունը: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում չկա այնպիսի դպրոց, որը մասնագետներ կպատրաստի նորածնային լողի գծով: Մինչդեռ այս ոլորտը բավական լուրջ առանձնահատկություններ ու նրբություններ ունի: Մեզ մոտ կինեզոթերապևտներ են աշխատում, որոնք նաև վերապատրաստվել են Մոսկվայի ֆիթնես ակադեմիայում՝ որպես նորածնային լողի մասնագետներ:

Այսպիսով, ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի նորածնային տարիքից ևեթ երեխաները առողջ լինեն: Նորածնային ու վաղ հասակի լողը, ջրային պրոցեդուրաներն ու մերսումները նպաստում են հենաշարժողական, մարսողական, սիրտ-անոթային, շնչառական համակարգերի զարգացմանը, երեխաները նյարդային տեսանկյունից հանգիստ են, առույգ ու առողջ:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *