Medi. առողջ անոթներ և հենաշարժողական համակարգ

Անոթային հիվանդությունների բուժման կարևորագույն բաղադրիչը կոմպրեսիոն թերապիան է: Այն դեղորայքային ու վիրաբուժական միջամտության տրամաբանական շարունակությունն է:  Կոմպրեսիոն թերապիայի առանձնահատկությունների մասին է մեր զրույցը medi Armenia-ի հիմնադիր տնօրեն Նաիրա Կարապետյանի հետ:

Տիկին Կարապետյան, տարիներ շարունակ Հայաստանում գործում է գերմանական Մեդի ընկերության ներկայացուցչությունը: Այն միակ բուժական նշանակության կոմպրեսիոն տրիկոտաժ և օրթոպեդիկ պարագաներ ներկայացնող ընկերությունն է: Խնդրում եմ ներկայացել կազմակերպությունը և նշել պրոդուկտների հիմնական ուղղությունները:

-Գերմանական medi ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում ՎԻՊՄԵԴ ՍՊԸ-ն է: Գերմանական medi ընկերությունը համաշխարհային ճանաչում ունի, այն առաջատարն է կոմպրեսիոն տրիոտաժի և օրթոպեդիկ պարագաների արտադրության ոլորտում: Ներկայացված է աշխարհի 125 ից ավել երկրներում: Շուրջ յոթ տասնամյակ է գերմանական medi ընկերությունը որդեգրել է մի սկզբունք` ապահովել պացիենտի կյանքի որակը, անվնաս, ամուր, արտաքին օգտագործման կոմպրեսիոն բժշկական պարագաներով բուժել և կանխարգելել մի շարք հիվանդություններ: Ամբողջ աշխարհից տասնյակ բժիշկներ, տեխնոլոգներ, ինժեներներ են աշխատում են medi արտադրության համար: medi ընկերության հետ յոթ տարիների համագործակցության արդյունքում Երևանում գործում են մասնագիտացված խանութ սրահները՝ Սայաթ Նովա 26, Կիևյան18/1 հասցեներում:

Ի՞նչ պրոդուկտներ են ներկայացված սրահներում:

-Սրահներում սպասարկումը կատարվում է բժշկական կրթություն ունեցող, գերմանիայում վերապատրաստում անցած խորհրդատու վաճառողների կողմից: Ներկայացված պարագաները սերտորեն կապված են բժշկության հինգ ոլորտների հետ: Օգտագործվում են համակցված բուժման ընթացքում, որպես կոմպրեսիոն թերապիա ֆլեբոլոգիայում, վերքաբանության մեջ, որպես կոմպրեսիոն-մանուալ թերապիա՝ լիմֆոլոգիայում, և որպես կոմպրեսիոն և ֆիզիթերապիա՝ օրթոպեդիայում, վնասվածքաբանության մեջ: Շատ կարևոր է դրանց գրագետ օգտագործումը և նշանակումը:

Եկեք մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրենք մասնավորապես բուժական բառի վրա: Ի՞նչ է սա նշանակում:

— Բժշկական կոմպրեսիան, ինչպես դեղորայքը անպայման անցնում է որակավորում, ապացուցվում է նրա բժշկական որակը, նաև՝ պարբերաբար անցնում վերահսկողություն: Բժշկական է այն կոմպրեսիոն տրիկոտաժը, որն անցել է որակի երաշխիքն ապացուցող խստագույն եվրոպական ստանդարտը և համապատասխանում է բուժական խիստ չափորոշիչներին: Դա RAL GZ 387 բուժական որակի ստանդարտն է: Այն ապացուցում է կոմպրեսիոն պարագայի աստիճանական ճնշման բուժական որակը: Որակի երախիք- բուժական ստանդարտ RAL-GZ 387 -ը խստագույն եվրոպական ստանդարտ է բժշկական էլաստիկ կոմպրեսիոն գուլպաների և կոմպրեսիոն այլ պարագաների համար, որը վկայում է կոմպրեսիոն բժշկական հատկանիշը՝ ֆիզիոլոգիապես սեղմման հատկությունը, կոմպրեսիոն տրիկոտաժի անվտանգությունը՝ նյութերի անվնաս կազմությունը, գործվածքի առանձգականությունը, ամրությունը, մի քանի խիստ կարևոր գործոններ հակաալերգիկ ջերմային բալանս անատոմիապես գործվածք հարմարվետություն և փաթեթավորման պահանջները, պիտակավորումը: RAL-GZ 387 որակի ստանդարտի նշանն ունեցող բուժող գուլպան ապահովում է . բաշխված ճնշում, որը աստիճանաբար նվազում է կոճից ազդր մակարդակով: Նվազող գրադիենտ ճնշումը խթանում է երակներում արյան հոսքը `ոտքերից սիրտ, ապահովելով բուժման բարձր արդյունավետություն: Արտադրության ընթացքում mediven բուժական պարագաներից յուրաքանչյուրը անցնում է որակի հսկողության մի քանի մակարդակ, այդ թվում նաև HOSY հատուկ մեքենայով: Նույնիսկ ամեն օր լվացքի և օգտագործման դեպքում mediven բուժիչ գուլպաների կոմպրեսսիոն հատկությունները պահպանվում են 6 ամիս և ավելի:

Ի՞նչ վտանգների կարող է բախվի մարդը, եթե, ունենալով անոթային խնդիրներ այնուամենայնիվ գնում և կրում է Ձեր կողմից նշված ստանդարտներին չհամապատասխանող, կասկածելի պրոդուկտ:

— Հայաստանում կոմպրեսիոն թերապիան արդիական է, ինչպես նաև նեղ մասնագիտական մոտեցում է պահանջում: Անտեղյակության արդյունքում ոչ ճիշտ դեղատոմս է դուրս գրվում, իսկ մասնագիտական թերացումը անպայման բարդություններ է ծնում: Ինքներդ նկատած կլինեք՝ երբեմն սովորականից քիչ ավել ձգություն ունեցող գուլպաները ներկայացվում են որպես բուժական՝ շփոթության մեջ գցելով թե՛ բժշկին, թե՛ պացիենտին: Իսկ արդյունքը հաճախ ճակատագրական է՝ սեղմված վնասված երակներ, հիվանդության բարդացում, ջերմային բալանսի խախտում, ճզմված ոտքեր, թրոմբ, թրոմբոէմբոլիա , վարիկոզ արհեստածին խոցեր, մաշկային խնդիրներ և այլ բարդություններ … Իսկ ամենախոցելին հղի կինն է, երբ ծննդաբերության ընթացքում հիվանդանոցի կողմից բինտավորում են ստորին վերջույթները, կամ՝ ՈՉ կոմպրեսիոն տրիկոտաժ է տրամադրվում, կամ առաջարկվում մոտակա դեղատնից գնել ինչ որ սեղմող գուլպա, որը անկասկած չունի համապատասխան բուժական որակավորում:  Անտեղյակութունը, ոչ ճիշտ մոտեցումը, հաճախ հղի կնոջ համար դառնում է ճակատագրական: Երիտասարդ կինը լավագույն դեպքում ամբողջ կյանքում մնում է անդամալույծ. թրոմբվում է խորանիստ անոթը, իսկ ամենավտանգավորը՝ կարող է թրոմբոէմբոլիայի պատճառ հանդիսանալ:

Ինչպես հայտնի է, Մեդին նույնքան խելացի օրթոպեդիկ պարագաներ է արտադրում: Կներկայացնեք այդ շարքը:

-medi օրթոպեդիկ պարագաները նախատեսված են բոլոր հոդերի համար որոնք նույնպես անցել են խիստ չափորոշիչներով բժշկական որակավորումը: medi օրթոպեդիկ գոտիները, ֆիքսատորները բանդաժները, օրթեզները օգնող, կանխարգելող, բուժող անվնաս պարագաներ են՝ նախատեսված տարբեր հոդային, ոսկրային ախտահարումների, վնասվածքների համար: Նաև ապահովում են պացիենտի հարմարավետությունը շնորհիվ clima comfort, clima fresh, comfort zone, medi airtex+, physioglide TF , medi compression որակական հատկությունների: Թույլից մինչև ուժեղ ֆիքսացիա ապահովող medi ֆիքսատորները, գոտիները, medi օրթոպեդիկ պարագաները լավագույն օգնություն են վերականգնողական ֆիզիոթերապիայի ընթացքում:

Ի՞նչ է առաջարկում Մեդին ողնաշարի խնդիրներ ունեցող թե՛ երեխաներին ու դեռահասներին, թե՛ մեծահասակներին:

Փաստել նաև հանգամանքը, որ վաղ մանկական տարիքից է պետք կազմակերպել ողնաշարի հիվանդությունների ճիշտ կորեկցիան: Ամբողջ ողնաշարային համակարգի համար medi գերմանական ընկերությունը առաջարկում է աշխարհում նմանատիպը չունեցող, բազմիցս իր օգտակարությունը ապացուցած ՍՊԻՆՈՄԵԴ անվամբ Ընդլայնված սիմուլյատոր օրթեզ-կորեկտորը, որն իր տեսքով մեջքի պայուսակի գոտի է հիշեցնում և հարմար է կրել անգամ զգեստի տակից: Այն օստիոպորոզի համակցված բուժման միակ օգնող հարմարանքն է: Ողնաշարային խնդիրների համար medi -ն ունի բուժական գոտիների ընտրության լայն հնարավորություն հիմք ընդունելով հիվանդության ախտորոշումը: medi-ն հայտնի է նաև իր օթոպեդիկ պարագաների մանկական տեսականիով: Հաշվի առնելով երեխաների աճի առանձնահատկությունը արտադրում է անվտանգ պարագաներ: Ցանկալի է հետևողական լինել կեցվածքի ու քայլվածքի խանգարումներին՝ վաղ տարիքից: Medi-ն առաջարկում է կեցվածքն ուղղելու երկու տարբերակ:

-Վերջերս նոր սարքավորում եք ներմուծել ու կիրառում, խնդրում եմ ներկայացնել այն: Ու՞մ համար է նախատեսված, ի՞նչ գործառույթ ունի, ի՞նչ ակնկալիքներ ունենալ:

-Գարնանը կայացած Medi օրթոպեդիկ գիտաժողովին գերմանացի մասնագետների օգնությամբ մեկնարկվեց կարբոնային հիմքով օրթոպեդիկ ներդիրները և 3D-ստատիկ-դինամիկ medi Պեդոմեդիկ սկանավորող սարքը, որը միակն է Հայաստանում, որ կատարում է դինամիկ սկանավորում: Իգլի կարբոնային հիմքով անհատական ներդիրները մինչ այսօր չունեն իրենց նմանատիպը: Նրանց օգնությամբ այժմ հնարավոր է ուղղել ոտնաթաթի դիրքը , մարմնի կեցվածքը և զանազան դեֆորմացիաներ, բարելավել մկանային և հենաշարժիչ համակարգերի շարժումները, կարգավորել ոտնաթաթի բիոմեխանիկան: Կարբոնային շերտը օժանդակում է ոտնաթաթի կամարին: Հատուկ կտրվածքի շնորհիվ ապահովվում է ոտնաթաթի բնականոն շարժունակությունը։ Այս մեթոդով բուժվում և կանխարգելվում է բազմաթիվ ողնաշարային և ոտնաթաթային խնդիրներ: Սարքի միջոցով մասնագետը նախ տեղեկանում է ոտնաթաթի խնդրի մասին, սարքի միջոցով որոշվում է մեդի օրթոպեդիկ ներդիրների համար ոտնաթաթին օժանդակող պոսթինգների տեղը, ապա անհատական մոտեցում ցուցաբերում պացիենտին: Նրանք օժանդակում են ոտնաթաթի կամարին, ուղղում են ոտնաթաթի դիրքը և ակտիվացնում են մկանների աշխատանքը: Հարմարավետ հենքը ցուցաբերում է ամորտիզացնող ազդեցություն և նպատակաուղղված կերպով բաշխում է գործադրված ճնշումը քայլքի ամբողջ մակերեսով: