Վարդերի կիրակին Հռոմում

Հունիսի սկզբին Հռոմի Պանթեոնում կկայանա ամենամեծ հոգևոր արարողություններից մեկը՝ Հիսունօրեքի ծիսական արարողությունը, որից հետո գմբեթի հատվածի դեպի ներքև կնետվեն կարմիր վարդի թերթիկներ՝ որպես Սուրբ Հոգու համբարձման խորհրդանիշ: Թե երբ է այս արարողությունը սկսվել իրականացվել, հայտնի չէ: la Domenica delle Rose՝ վարդերի կիրակի, հենց այսպես է անվանվում այս արարողությունը, որը մեր ժամանակներում վերականգնվել է 1995 թվականից ի վեր:

Հռոմեական Պանթեոնը հսկայական կառույց է, որը հիանալի կերպով պահպանվել է, այն թվագրվում է Ադրիանոս կայսեր ժամանակներին՝ 117-138 թթ: Սա ոչ միայն հռոմեական ճարտարապետության, այլև համաշխարհային մշակութային ժառանգության կարևորագույն մասնիկն է:  Պանթեոնը համարվում է կայսերական տան հիմնական հովանավորը, ու Հռոմեական կայսրության երբեմնի փառքի խորհրդանիշը:

Պանթեոնում կարող է միաժամանակ 2000 մարդ  գտնվել: Կլոր սրահի տրամագիծը 43 մետր է: Պանթեոնի գմբեթը ինժեներական արվեստի իրական գլուխգործոց է, որի տրամագիծը 43.2 մետր է: Դրա բարձրությունը համարյա նույնն է, ինչ պատերի բարձրությունը: Այս տաճարը միայն մեկ լույսի աղբյուր ունի՝ կլոր 9-մետրանոց պատուհանը, որը փորված է գմբեթի կենտրոնում: «Պանթեոնի աչք» երբեմն այսպես են անվանում մեծադիր լուսամուտը, որտեղից ներս է առկայծում լուսե սյունը:

Հռոմը հոգևոր նշանակության արարողությունների կարևորագույն կենտրոն է: Եվ հատկանշական է, որ Վարդերի կիրակին զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող ամենահետաքրքիր արարողություններից մեկն է: Ու շատ տուրիստներ աշխատում են Հռոմում լինել հենց այս արարողության ժամանակ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *