Նպատակը՝ մնալ երիտասարդ

Տարիքը իմաստություն է, փորձ, գիտելիքներ: Մի կողմից մենք հաղթանակ ենք գրանցում մեր ձեռքբերումներով, մյուս կողմից՝ արձանագրում երիտասարդության կորուստը: Շատերի համար է դա ցավալի փաստ, որն անգամ ի զորու է վերածվել դեպրեսիայի պատճառի, կպչուն մտքի: Եվ օգնության են  գալիս պլաստիկ վիրաբույժները: Մեր զրույցը պլաստիկ վիրաբույժ Արսեն Մանասերյանի հետ է:

Դեմքի երիտասարդացման նկատառումներով հաճախ են պլաստիկ վիրաբույժի դիմում մարդիկ: Ո՞ր դեպքերում են միջամտությունները վիրաբուժական, և որ դեպքերում՝ կոնսերվատիվ:

— Կախված է նրանից , թե պացիենտն ինչ խնդրով է դիմում: Եթե առկա դեմքի կամ դեմքի մասերի կախվածություն այն աստիճանի, որը հնարավոր չէ վերացնել այլ միջոցներով, որոնք շատ են, ապա խորհուրդը բնականաբար վիրահատական միջամտությունն է: Բայց եթե դիմել է ՝ որոշակի հատվածների նոր սկսվող կնճիռներով, անհամաչափությամբ  և այլն,  ապա դեռ վիրահատության միանշանակ չենք հասնում: Գոյություն ունեն մի շարք միջոցներ դրանք առանց վիրահատական միջամտության  շտկելու համար :

-Կոպերը հաճախ են մատնում մարդու տարիքը: Ինչպե՞ս է իրականացվում բլեֆարոպլաստիկան, ի՞նչ միջոցառում է այն:

— Իրականացվում է հիմնականում տեղային անզգայացման պայմաններում, սակայն կատարվում է նաև ընդհանուր անզգայացմամբ: Հեռացվում է մաշկի ավելցուկը՝ այն, որը տալիս է ծեր տեսք կոպին: Եթե առկա են նաև ճարպային պարկեր(ճողվածքներ), հեռացվում են նաև վերջիններս: Եվ ի վերջո անհատը ձեռք է բերում ավելի երիտասարդ և թարմ հայացք:

-Դեմքի մաշկի վիրահատական ձգումն ի՞նչ ազդեցություն ունի ու ինչ արդյունք կարող է ապահովել՝ որքանով երիտասարդացնել մարդուն:

— Սա նույնպես երիտասարդացնող միջամտություններից ամենաարդյունավետն է և ակնառուն: Դեմքը երիտասարդանում է մոտ 9-10 տարով , եթե ոչ ավել: Պահպանվում է երկար 5-7 տարի :

-Ֆիլերնե՞ր, թե վիրահատական միջամտություն, ինչպե՞ս հասկանալ տարբերությունները:

— Կախված է ցուցումից, այսինքն՝ որքանո՞վ է անտեսված անհատի պահպանումն հենց իր իսկ կողմից: Ֆիլլերները հիմնականում կատարվում են այն մարդկանց շրջանակներում , ովքեր նշմարում են 1-2 <<թերություն>> դեմքի վրա ՝ կնճիռներ , անհարթություններ , ծալքեր և այլն: Հետո , ֆիլլերների դիմում են ավելի երիտասարդ տարիքում (35-40 և բարձր), քան վիրահատության: Հաճախ, երբ մինչև 50-55 տարեկանը ՝ կախված դեմքի բարվոք վիճակից , դիմում են վիրահատական միջամտության համար, ես չեմ շտապում վիրահատության տանել , ուղղորդում եմ դեպի ֆիլլերներ, իսկ դրանից բարձր տարիքում վիրահատությունն արդեն համարում եմ ցուցում: Շատ դեպքերում նույն ֆիլլերները երկարաձգում են վիրահատության գնալու ժամկետը :

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով