Գեղեցկություն՝ չափանիշնե՞ր

Ի վերջո՝  ունի չափանիշ գեղեցկությունը: Այս հարցը հավերժական է, ու «կանոնակարգվում» է հիմնականում նորաձևության թրենդերով: Մարդու մարմնի գեղեցկության թրենդերն իրականություն դարձնողները պլաստիկ վիրաբույժներն են: Նրանք են վիրահատական միջամտությամբ շտկում, վերակառուցում ու նոր տեսք տալիս: Գեղեցկության ու գեղագիտության չափանիշների մասին է մեր զրույցը պլաստիկ վիրաբույժ Հովհաննես Ստամբոլցյանի հետ:

-Բժիշկ Ստամբոլցյան, որպես պլաստիկ վիրաբույժ, որը մշտապես գեղեցկության հետ է գործ ունենում, որոնք են ձեզ համար գեղեցկության չափանիշները:

-Ինձ համար գեղեցիկը ներդաշնակությունն է, երբ նայելով՝ արհեստական որևէ  բան չես տեսնում:

Ինչպիսի զարգացում ու ինչպիսի ճանապարհ պետք է անցնի բժիշկը՝ լավագույն պլաստիկ վիրաբույժ լինելու համար՝ ինքնակրթություն, թրեյնինգներ, գեղագիտական շփումներ

-Նշանակություն ունի ամեն ինչ՝  կարդալ, հաճախել կոնֆերանսների, ինքնաքննադատաբար մոտենալ արածդ գործին: Քթի  վիրաբուժությունը նոր զարգացող ճյուղ է և շատ արագ է զարգանում: Ասել, որ այդ ոլորտում հասել ես ամեն ինչի, անհնար է:

Ի՞նչ է սպասում պացիենտը պլաստիկ վիրաբույժից ու հաճախ են արդյոք նրա սպասումները վիրտուալ ու անիրականանալի:

-Ինձ դիմող պացիենտների մեծ մասը իրատեսորեն են մոտենում հարցին: Իսկ անիրականանալի քիթ ունենալ ցանկացող պացիենտների հետ կոնսուլտացիայից հետո, որպես կանոն, ընդհանուր հայտարարի ենք գալիս: Նրանց հանգամանորեն նկարագրվում է ողջ գործընթացը, հնարավորությունները: Ինչի արդյունքում՝ եթե իրականացվում է վիրահատությունը, որպես կանոն անակնկալներ չեն լինում:

Դժվա՞ր է արդյոք լինել պլաստիկ վիրաբույժ, թե հաճելի ու հետաքրքիր է մարդուն նոր դեմք հաղորդելը:

-Այո, սա հետաքրքիր, դժվար ու հաճելի աշխատանք է: