Փայլուն երկնաքերների ու տաք ավազի քաղաքը

Աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է Դուբայը: Փայլուն երկնաքերներ, զարգացած ենթակառուցվածքներ, հարստություն ու հիանալի եղանակ… ահա թե ինչու են այստեղ գալիս զբոսաշրջիկները:

Այստեղ են գտնվում հիանալի ու շքեղ հյուրանոցները, ճոխ ու հարուստ առևտրի կենտրոնները, որոնք տպավորություն են ստեղծում, թե քաղաքը հարստության ու շքեղության մեջ է ընկղմված:

Դեռևս 1960-ականներին այն սովորական անապատ էր՝ ընդամենը մի քանի շինություններով: Կարճ ժամանակ անց Դուբայի անապատը վերածվեց  Արաբական միացյալ էմիրությունների ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկը՝ բացառիկ զարգացած ենթակառուցվածքներով:

Այս երկրում թրենդ է սեփական հարստությունը ցուցադրելը, ու դրա շնորհիվ է, որ մենք սոցիալական ցանցերում տեսնում ենք գերշքեղ ինքնաթիռներն ու սպորտային մեքենաները, հարուստ կանանց շոփինգը, ոսկե երիտասարդների հեպարդներին, վագրերին ու անապատային խրախճանքները:

Դուբայն ամենաանվտանգ քաղաքներից մեկն է համարվում, ու դրա հիմնական երաշխավորը խստագույն օրենքներն են: Օրենքների թեթևակի խախտումները երբեմն ցմահ ազատազրկում են ենթադրում, ու հենց սա է բազմազգ երկիրը անվտանգ պահելու հնարավորությունը:

Դուբայում հրաշալի կերպով աշխատում է ոստիկանությունը: Դուբայի ոստիկանության ավտոպարկում ամենաշքեղ մեքենաներն են ՝ LamborghiniFerrariBentley, Mercedes-Benz:

Այս երկրի շինարարական աշխատանքները կատարում են հիմնականում Պակիստանից, Հնդկաստանից, Բանգլադեշից Դուբայ եկած աշխատավորները:Դուբայի ամբողջ բնակչության միայն 17 տոկոսն է տեղաբնակ: Հատկանշական է, որ իմիգրանտների կյանքն այնքան էլ նույնական չէ տեղացիների շքեղ կյանքի հետ: Համացանցը հեղեղված է Դուբայի աղքատ բնակչության չարքաշ կյանքի նկարագրություններով ու ֆոտոներով:

Դուբայում արգելված է պարտք վերցնել-տալ: Եթե քաղաքացին չի կարողանում կատարել վարկային պարտավորությունները, նրան երբեմն կարող է ազատազրկում հասնել: Արաբական միացյալ էմիրությունների շատ բնակիչներ կարողանում են հարուստ կյանքով ապրել այն բանի շնորհիվ, որ չեն վճարում տան, բժշկական ծառայությունների, կրթության համար: Քաղաքացիներն ունենում են բարձր վարձատրվող աշխատանք:

Վերջին 25 տարվա ընթացքում Դուբայում այնպիսի փոփոխություններ են եղել, որոնք ուրիշ քաղաքներում 100 տարվա ընթացքում են լինում: Կան հաշվարկներ, որոնց համաձայն ամբողջ աշխարհի վերամբարձ կռունկների 20 տոկոսը Դուբայում է վեր բարձրանում: Օրինակ 42 կայարան ունեցող մետրոպոլիտենը 18 ամսում է կառուցվել:Այստեղ են կենտրոնացած աշխարհի ամենագեղեցիկ ու հեքիաթային ատրակցիոնները, արհեստական կղզիներն ու կուրորտները:

Հատկապես ուշադրության են արժանի այս քաղաքի ներքին կարգուկանոնը, որն ի դեպ մի քիչ ավելի հումանիստական է, քան Աբու Դաբիում: Չեն խրախուսվում զգացմունքների ցուցադրությունը: Բացի այդ, կանայք ավելի քիչ իրավունքներ ու արտոնություններ ունեն, քան տղամարդիկ:

Բուրժ-ալ-Արաբը ոչ միայն Դուբայի, այլև աշխարհի ամենաթանկ հյուրանոցներից մեկն է: Դուբայի խորհրդանիշն է համարվում առագաստաձև շինությունը: Այն պարզապես դասական հյուրանոց չէ: Այն ներառում է գերթանկ համարներ՝ աշխարհի բոլոր հարուստների համար: Ավելի քան 1800 քկմ տարածք պատված է 24 կարատանոց ոսկե դեկորացիայով: Այս հյուրանոցը հագեցած է հիանալի ենթակառուցվածքներով՝ գերստերիլ լողավազաններով, կանաչ տարածություններով, ուղղաթիռի հրապարակով, նավահանգստով, թենիսի կորտերով…

Դոբայում է  գտնվում աշխարհի ամենաբարձր շինությունը՝ Բուրժ Խալիֆան՝ 828 մետր բարձրությամբ: Այստեղ 160 բնակելի հարկեր կան, իսկ 150-րդ հարկից վերև բնակվողները կարող են արևն ավելի երկար տեսնել, քան Դուբայի այլ բնակիչները: Բուրժ Խալիֆայի վերելակով վեր բարձրանալով հնարավոր է երկու անգամ դիտել մայրամուտը: Այս շինությունը տեսանելի է մինչև 90 կմ շառավղով: Անմիջապես հարևանությամբ է Դուբայ Մոլը՝ ամենամեծ առևտրի կենտրոնը, որում տեղակայված են համաշխարհայինճանաչում ունեցող բոլոր հեղինակավոր բրենդերը: Հենց այստեղ կարելի է տեսնել Դուբայի ողջ հմայքն ու շքեղությունը՝ բրենդեր, ոսկի, համաշխարհային թրենդեր, շեյխեր՝ իրենց կանանցով, աշխարհի ամենահարուստ մարդիկ, գեղեցիկ բրենդային սրճարաններ ու ռեստորաններ… Հենց այստեղից է դուրս գալիս ժամանակակից բիզնեսի ամենակարևոր բաղադրիչը: Հենց այստեղ է եռում ամենաիսկական շոփինգը:

Դուբայի հիմնական հարստությունը նավթն է: Այստեղ օրական այնքան նավթ է արտադրվում, որը կբավականացնի Արաբական Էմիրության այս հիանալի քաղաքի բնակչության բարեկեցությանը՝ բառի ամենաուղիղ իմաստով: Այս քաղաքի հաջորդ հարստությունը տուրիզմն է: Ամեն քայլափոխի ստեղծվում են ամենատարբեր արժողությամբ հյուրանոցներ՝ ապահովելով ամենատարբեր ֆինանսական կարողություններ ունեցողների հանգիստը:

Դուբայը քաղաք է, որտեղ միմյանց են բախվում հարստությունն ու շքեղությունը: Այստեղ նորաձևությունն ու թանկարժեք մետաղների, քարերի առևտուրը միլիարդների են հասնում: Դուբայում կարելի է տեսնել նորաձևության ոլոր թրենդերը՝ առաջին ձեռքից, հասկանալ նորաձևության զարկերակը: Միևնույն ժամանակ այստեղ կարելի է գալի միջին կարողություններով, հանգստանալ երեք աստղանի հյուրանոցում, ստանալ բարձր սպասարկում, արևայրուք ընդունել հանրային լողափում: Չէ՞ որ այս երկրի շքեղությունը ավելին է, քան պարզապես անհասանելիությունը, քանի որ ամենուր կարելի է տեսնել ավելի շքեղ ու ավելի թանկ ինչ-որ բան: Կա տեսակետ, որ Դուբայ գնալուց հետո պետք է հոգեբանի մոտ գնալ, քանի որ համատարած թանկարժեքությունը մի տեսակ ընկճում են:

Դուբայը մի քաղաք է, որը մոտիվացնում է՝ ստեղծելու, հարստանալու, նոր նվաճումներ ունենալու և նյութականը արժևորելու:  Այն ունակ է զարմացնելու՝ անընդհատ զարգանալու, առաջինը լինելու առումով: Դուբայի զարգացման պատմությունը մաստեր կլաս է՝ սեփական աշխատանքը, բիզնեսը, գործն ու հայրենիքը ճիշտ ու նպատակային սիրելու: