Ինչո՞ւ է Մեխիկոն դիզայնի նոր մայրաքաղաքը

Ինչո՞ւ է Մեխիկոն դիզայնի նոր մայրաքաղաքը

Այս տարի Մեխիկոն հանկարծ սկսեց համարվել դիզայնի մայրաքաղաք: Այս  բարձր տիտղոսը շնորհվոց Դիզայնի համաշխարհային կազմակերպության կողմից, որը ամբողջ աշխարհում հետազոտություններ է իրականացնում քաղաքային տարածությունների, ճարտարապետության ու արվեստի տեսանկյունից: Մեխիկոյի համար սա բացառիկ հնարավորություն է, քանի որ նկանատիպ բարձր տիտղոսը ոչ միայն արտերկրի ուշադրությունն է հրավիրում տվյալ մշակույթի նկատմամբ, այլ երկրի ներսում է արժևորում սեփական ազգային մշակույթի ու արվեստի գիտակցությունը:

Բավական անսովոր Güerxs մոդելային գործակալութոյւնը հնարավորություն է տալիս Մեխիկոյի մոդելներին բացահայտել իրեն հնարավորությունները: Բոլոր նրանք, ովքեր իրենց արտաքինով համապատասխանում են մոդեային միջազգային չափորոշիչներին, կարող են փորձել իրենց հնարավորությունները: Ինչպես պատմում է մոդելային գործակաության ղեկավարներից մեկը, այս երկրում մոդելները մի շարք մարտահրավերների են դիմակայում՝ մասնավորապես դասային բաժանումն ու ռասիզմը: Մարիա Օսադոն հատուկ է ընտրել իր կենտրոնի անունը, որը թարգմանաբար նշանակում է սպիտակամաշկ: Սա, Մարիայի կարծիքով, ևս մեկ անգամ ընդգծումէ , որ մոդելները պետք է զերծ մնան կարծրատիպերից: Նա չի կիսում մեքսիկական նորաձև աշխարհի կարծիքը, թե նախընտրելի են եվրոպական ստանդարտները: Ինչպես պնդում է Մարիան՝ պետք է ընդլայնել ստանդարտները: Հենց այս սկզբունքով են ընտրվում, ապա աշխատում Մարիայի մոդելները: Güerxs-ի մոդելներն արդեն նկարահանվել են Carla Fernández-ի լուքբուքում, ինչպես նաև՝ H&M-ի մեքսիկական հոլովակում: Հոկտեմբերն ու նոյեմբերն առավել պրոդուկտիվ ամիսներ են լինելու:

Դիզայներ Կառլա Ֆերնանդեսը հայտնի է իր երկրաչափական պատկերներով հագուստով, որոնք ստեղծելիս ոգեշնչվում է ազգային տարազներից: Կառլան համագործակցում է շուրջ 45 մարդկանց հետ, ովքեր ազգային կոստյումներ են կարում: Նրա խոսքով, այսօր հագուստը շատ լուրջ նշանակություն ունի, մենք կրում ենք այն, ինչին հավատում ենք: Իր աշխատանքում նա համադրում է ձեռագործ արվեստը ժամանակակից մոտեցումների հետ: Դիզայնի համաշխարհային կազմակերպությունը Carla Fernández բրենդը դիտարկում է որպես ապագայի նախագիծ՝ համոզված լինելով, որ ապագան ձեռագործ իրերինն է:

Մեքսիկայում բարձր են գնահատում ձեռքի աշխատանքն ու հատկապես խեցեգործության ավանդույթը, որը հարյուրամյակների պատմություն ունի: Innovando la Tradición ոչ կոմերցիոն կազմակերպությունն ավելի քան տասը տարի աջակցում է ձեռքի աշխատանքի վարպետներին: Ավելի քան 45 կավագործներ ու խեցեգործներ տնային պարագաներ են պատրաստում, որոնք հետագայում վաճառվում են Colectivo 1050° բրենդի ներքո: Այսպիսով վարպետները սիրելի գործով են զբաղվում՝ միաժաանակ եկամուտ ստանալով, իսկ հնագույն արվեստը պահպանվում ու տարածում է գտնում: Նախագծի հեղինակները համոզված են, որ այսպես ոչ միայն չեն մոռացվում, այլև վերածնվում են հնագույն տեխնոլոգիաները, իսկ փոքրիկ գյուղերում գումար է շրջանառվում:

Հայտնի մեքսիկացի ճարտարապետ Ֆրիդա Էսկոբադոն խուսափում է մեծածավալ նախագծերից՝ ընտրելով փոքրերը, նրա խոսքով հենց փոքր նախագծերն են թույլ տալիս կրեատիվ լինել նաև նյութերի ընտրության հարցում: Նրա աշխատանքների թվում են գեղանկարիչ Խոսե Դավիդ Ալֆարո Սիկեյրոսայի ստուդիայի վերականգնումը,  1950-ականներից հայտնի Boca Chica հյուրանոցի թարմացումը, Մեքսիկայի սահմաններում այլ շինություններ ևս՝ այդ թվում բուտիկներ,  հանրային տարածքներ, ցուցասրահներ՝ Նյու Յորքում, Լոնդոնում, Սան Ֆրանցիսկոյում:

Էսկոբադոյի բոլոր աշխատանքները ժողովրդական վարպետի գործեր են համարվում Մեքսիկայում, ներառված են ժողովրդական արվեստների ազգային ժառանգության ցանկում:

Ցածր կենսամակարդակը, քաոտիկ երթևեկությունը ընդամենը քիչ հատվածն են այն պրոբլեմների որոնց կարող է բախվել մարդը 22-մլիոնանոց մեգապոլիսում, որը նախորդ տարի երկրաշարժից տուժել է: Սակայն նա չի հիասթափվում՝ ասելով, որ պարբերաբար լուծումներ է որոնում՝ ավելի լավ քաղաքային միջավայր ստեղծելու համար:

Ժամանակակից Մեքսիկայի ամենահնչեղ անուններից է գեղանկարիչչ Մանուլ Սոլանոն: Նա երիտասարդ, ոչ սովորական մտածողության տեր մարդ է, ում աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի ժամանակակից արվեստների Նոր Տրիենալե թանգարանում: Նրա նկարներում միահյուսված են անձնականն ու քաղաքականը, օրինակ մի քանի նկարներ ունի նվիրված ՁԻԱՀ-ով հիվանդ տրանսգենդերի: Այս շարքը նկարված է էժանագին թղթի վրա՝ մատներով, այն բանից հետո, երբ ՄԻԱՎ-ի հետևանքով կորցրել է տեսողությունը:


Իր ուրույն աշխարհում է ստեղծագործում գեղանկարիչ, քանդակագործ Էդուարդո Սարաբիան: Նրա աշխատանքները հագեցած են սիրով, ֆանտաստիկայով: Այստեղ են հրեղեն հավքերը, կախարդական բնապատկերներն ու գույները: Նա հիանալի ցուցահանդեսներ է ունենում աշխարհում, վերջինն Անտվերպենում էր: