Ռետրո շքեղություն՝ Jacob & Co

Ջեյկոբ Արաբոյի թանկարժեք իրերի բրենդը ավագ սերնդի ռեպերների haute joaillerie և haute horlogerie հիմնական մատակարարն է: Վերջին շրջանում այս ընկերությունն ավելի հաճախ է սկսել ներկայանալ դասական պատմություն ունեցող ոսկեղեն արտադրող տներին վայել արտադրանքով:

Դրա ապացույցը վերջին Infinity հավաքածուն է՝ ստեղծված անցյալ դարի 80-ականների շնչով ու ակնհայտ ազդեցությամբ: Այս անվանումը հավաքածուն ստացել է ի շնորհիվ միմյանց մեջ վերջավորություններով միացող ու ձուլվող նախշերի, որոնք համադրված են թանկարժեք քարերով:

Հատուկ այս հավաքածուի համար են հավաքագրվել բացառիկ թանկարժեք քարեր, որոնցից որոշները բացառիկ են իրենց տեսակով: