Շղթաներ և օղակներ՝ Tous տրանսֆորմերները

Ծավալուն, բայց նուրբ օղակները, որոնցերկրորդվում են ռոլլո շղթաները մեր ժամանակների լրջագույն թրենդն են: Կարելի է կանխատեսել, որ այն ավելի քան մեկ սեզոն կշարունակի ակտուալ լինել: Այս թրենդը գրավել է անգամ ամենապահպանողական համարվող ընկերություններին, Tous իսպանական բրենդն անգամ մի ամբողջ հավաքածու է նվիրել այս թրենդին՝ Hold կուլտային հավաքածուն ամբողջովին օղերի ու շղթաների համադրություն է:

Տրանսֆորմերային հավաքածուի հմայքն այն է, որ վերջինս պարբերաբար կարելի է փոփոխել ու վերահամադրել: Կախազարդը վերածվում է ականջօղերի, ականջօղերը՝ թևնոցի, իսկ երբեմն նաև՝ վզնոցի: Սա հիանալի հնարավորություն է վառ երևակայություն ունեցողների և անընդհատ փոփոխություններ ակնկալողների համար: