Աշնանային ժամացույցներ

Այն մարդկանց համար, ովքեր վերջին մի քանի սեզոններին սովորել են ժամացույցները համադրել մի քանի կապ թևնոներով, քարերի ու այլ շղթաների հետ, ստիպված ենք հիասթափեցնել: Եկել է միայն ժամացույց կապելու ժամանակը:

Հատկանշական է, որ այս աշուն, հրաժարվելով ժամացույցի հավելումներից ու միայնակ թողնելով այս հույժ կարևոր աքսեսուարը, Դուք շատ բան կպատմեք Ձեր իմիջի մասին:

Ընդ որում, թույլատրելի է ժամացույցը համադրել միայն մեկ մատանու հետ, որը պատրադիր կունենա ցիֆերբլատի գույնի քար կամ գունավորում: Եվ մեկ շղթան ժամացույցի հետ թույլատրելի է՝ միայն մաքսիմալ համընկնելու պարագայում: Կանանց խրախուսվում է ժամացույցի և մատանու երանգի շարֆ ունենալ, որը կարելի է և չօգտագործել:

Նորաձևության բարձր էշելոններում արդեն իսկ խոսում են, թե նմանատիպ թրենդը մի քիչ անսովոր կլինի, քանի որ մինիմալիզմի բույր ունի: Չէ՞ որ կարճ ժամանակ առաջ նրանք էին ապացուցում, թե թանկարժեք ժամացույցը կարելի է համադրել բնական կիսաթանկարժեք քարերից կամ մետաղներից թևնոցների հետ: Սակայն նրանք համոզված են, որ ընդամենը օրեր կպահանջվի խելացի ու կազմակերպված և ամենակարևորը՝ թրենդային մարդու իմիջ վերաձևակերպելու համար: