Կոկորդիլոսի կաշին կրկին ակտուալ է

Վերջին մի քանի սեզոններին կոկորդիլոսի կաշվից պայուսակները մի տեսակ տատիկների նորաձևություն էին համարվում, ու ստիպում գեղեցկուհիներին խնամքով պահել թանկարժեք գնումները:

Եթե տարիներ առաջ կոկորդիլոսի կաշվից պայուսակը պարտադիր էր համադրել թանկարժեք ժամացույցի, շարֆի և խիստ հագուստի հետ, ապա այսօր ակտուալ է ոճերի խառնուրդը: Պատառոտված կամ լայն ու տձև ջինսեր, մեծ, ծանր ճտքավոր կոշիկներ, ազատ բաճկոններ… այսպիսի տեսք կարող եք ունենալ ցերեկը, իսկ երեկոյան՝ պարզապես ավելացրեք թանկարժեք աքսեսուարներ՝ ոսկե զարդեր, կարող եք նաև փոխել կոշիկները: Ակցենտը՝ կոկորդիլոսն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով