Գեղեցիկ և Չ՛սիրված

Ինչու են գեղեցիկ կանայք դժվարություններ ունենում սիրային հարցերում

Բոլորդ եք լսել արտահայտությունը՝  մի եղիր գեղեցիկ, եղիր երջանիկ: Այս ասույթը հսկալական ճշմարտություն է պարունակում: Վիճակագրության համաձայն, որքան կինը պարզունակ տեսք է ունենում, այնքան մեծ հաջողություն է վայելում տղամարդկանց շրջանում:  Ինչու՞…

Նրանք պահանջկոտ են
Որպես կանոն՝ գեղեցիկ կանայք ի ծնե սովոր են սեփական անձի նկատմամբ հատուկ վերաբերմունքի: Երբեմն նրանք ենթագիտակցորեն են մերժում 1-ին, 2-րդ երկրպագունի՝ մտածելով, որ լավագույնը դեռ առջևում է: Հոգեբանները պնդում են, որ երեխաներին պետք է սովորեցնել սովորական վերաբերվել սեփական արտաքինին, ավելին՝ երբեք չմատնանշել նրանց գեցեղկույթունը: Իհարկե, տարիքի հետ նրանք սովորում են չսպասել, թե դիմացիննն իրենց արտաքինը պետք է գովերգի, սակայն նստվածք այնուամենայնիվ թողնում է այն պարզ գիտակցությունը, որ գեղեցկությունը պետք է համարժեք կերպով լրացվի…

Նրանք չեն ցանկանում հարմարվել
Վիճակագրությունը փաստում է, որ անվիճելի գեղեցկություն ունեցող մարդիկ վատ բնավորություն են ունենում: Նրանց կարելի է բնութագրել՝ որպես ինքնահավան, եսակենտրոն, ինքնամփոփ մարդկանց: Սա ևս մեկն է այն պատճառներից, որ տղամարդիկ հեռու են մնում գեղեցկությունից:

Նրանք վախենում են ծանոթություններից
Բնականաբար ոչ բոլոր գեղեցիկ կանայք դժվար բնավորությամբ օժտված: Նրանց շատ հաճախ են վերագրվում այնպիսի հատկություններ, ինչպիսին են անհանդուրժողականությունը, եսասիրությունը, երբեմն՝ անխելքությունը: Այս բնորոշումները կարծրատիպային են նաև տղամարդկանց համար: Եվ նրանք  սկզբից ևեթ խուսափում են հարաբերություններ հիմնել:

Բարձր պահանջներ
Պարադոքս է, բայց յուրաքանչյուր գեղեցիկ կին ենթագիտակցորեն մերժում է յուրաքանչյուր տղամարդու: Նրանք ենթագիտակցորեն կարծում են, որ ավելի լավին են արժանի, ինչն էլ անդրադառնում է նրանց հարաբերությունների վրա: Նրանք չեթե ոչ բառերով, ապա աուրայով ու էներգետիկորեն են մերժում տղամարդկանց:

Վաղ մանկական սխալ դաստիարակություն
Երբեմն գեղեցիկ կանայք փոքրուց տառապում են գերազանցիկի համախտանիշով: Նրանք վախ ունեն ծնողների կարծիքի նկատմամբ: Նրանք մերժում են իրենց հանդիպած տղամարդկանց՝ վախենալով, թե տվյալ մարդն իր հարազատների սրտով չի լինի:
Սրանք այն բոլոր հիմնական պատճառներն են, որոնք բնորոշ են շատ ու շատ ակնհայտորեն գեղեցիկ կանանց: Շատ հաճախ գեղեցկությունը նույնականացվում է  ինքնավստահության, ինքնուրույնության ու ինքնահավանության հետ: Սակայն ապացուցվել է, որ գեղեցիկ մարդիկ ամենախոցելին են՝ նրանք հեշտությամբ են վերցնում շրջապատի բացասական էներգիան: Նրանք դժվարանում են որոշումներ կայացնել, որովհետև ենթագիտակցական մակարդակում չափազանց պատասխանատու են: Նրանք ավելի քան նուրբ են: Ինքնավստահության, ինքնասիրահարվածության ու բարձր աստիճանի ինքնուրույնության հետևում նուրբ ու քնքուշ, որևէ մեկին որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն չունեցող մարդիկ են: Պարզապես նրանք սխալ են ընկալվում: Ընդամենն այն պատճառով, որ առանձնահատուկ են: Իսկ առանձնահատկությունը հաճախ է վախեցնում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով