Ենթագիտակցություն. ապագա կնոջ բնութագրիչները

Տղամարդիկ իրենց ապագա կնոջն ընտրում են ենթագիտակցաբար: Յուրաքանչյուր տղամարդ ակամայից որոնում, գտնում ու իրեն շրջապատում է որոշակի առանձնահատկություններով կանանցով: Եվ եթե դիտարկենք ցանկացած տղամարդու ընտրությունը տարիներ շարունակ, կհանդիպենք միևնույն հատկություններին: Այնուամենայնիվ, կան հատկանիշներ, որոնք գրեթե պարտադիր են յուրաքանչյուր իրեն հարգող ու որոշակի դիրք ունեցող տղամարդու համար:

Բարություն
Բոլոր տղամարդիկ էլ ուզում են, որ իրենց կողքի կինը բարի լինի ոչ միայն իրենց իսկ, այլ նաև՝ շրջապատի նկատմամբ՝ ընդհանուր առմամբ: Բարի կանանց կողքին ապահով է ու հարմարավետ: Շատերի պաիրագայում բարությունը գեղեցկությունից էլ նախընտրելի է: Բարությունը հարգանք է ուրիշների նկամամբ, իսկ բարի մարդիկ, անկախ իրենց կամքից էլ, կշռադատված են գործում ու նաև բարեհամբույր են:

Խելամտություն և խելացիություն
Ինքնավստահ տղամարդն ընտրում է խելացի կնոջը: Նրա համար կարևոր է խելամտության ու գիտակցության հավասարությունը: Ճիշտ տղամարդու համար կարևոր է ոչ թե հանգամանքը, որ իր կողքի կինը գիտի ուտեղյակ է ամեն ինչից, այլ փաստը, որ նա զարգացած է, կարդացած,  բազմակողմանիորեն կիրթ ու գրագետ: Միայն այս դեպքում է հնարավոր կնոջ ու տղամարդու միջև ինտելեկտուալ ամուր կապի ստեղծումը, որը ավելին է, քան զուտ սեռական ու զգացմունքային կապվածությունը:

Հետարքրրություն
Տղամարդկանց չեն հետաքրքրում ձանձրալիները, հատկապես նրանք, ովքեր ամեն ինչին գլուխները կախ համաձայնում են: Շատ ու շատ տղամարդկանց կյանքի երազանքն է ինքնավստահ ու ինքնասածի կինը: Այսպես հարաբերություններն առավել հետարքրիր են լինում:

Ինքնավստահություն
Տղամարդիկ չեն սիրում չկողմնորոշվող կանանց, մասնավորապես նրանց, ովքեր չգիտեն, թե ինչ են ուզում այս կյանքից: Հասունությունն ու որոշումներ կայացնելու ունակությունը չափազանց հետաքրքիր է:

Զգայունություն
Տղամարդիկ սիրում են իրենց կանանց հաճույք պատճառել՝ ֆիզիկապես ու հոգեպես: Զգայունությունը նաև սեքսուալության նշան է: Զգայուն կնոջ արտաքինն էլ մատնում է ներքինը՝ հագուստի, հայացքի, շարժուձևի միջոցով:  Սա նաև ինքնավստահություն ու լրացուցիչ հմայք է հաղորդում կնոջը

Հաջողակություն
Երբ կինը ոչ միայն խելացի է, այլ կարողանում է ի նպաստ որևէ գործի դնել իր գիտելիքները, բազմապատկում է նաև խելացի տղամարդու համար առաջնահերթություն լինելու հնարավորությունը: Խելացի տղամարդը հպարտանում է իր կնոջ ձեռքբերումներով, խրախուսում դրանք ու նախանձախնդրորեն վերաբերում յուրաքանչյուր ձեռքբերման:

Գժություններ
Անգամ եթե կինչը չափազանց խելացի է, չափազանց հաջողակ ու որոշակի դիրքի տեր, միևնույն է նա պարտավոր է գժույթուններ անել, թուլանալ, ծիծաղել ու խաղալ: Այսպիսի կանանց կողքին տղամարդիկ ավելի ուժեղ են թվում, ավելի կայացած ու նաև՝ հանգիստ:

Բարեհոգի ու կարեկցող
Այսպիսի կանայք առաջնահերթություններ ու արժեքներ ունեն: Նրանք ավելի լայն ու խորն են մտածում ու տեսնում աշխարհը: Ուրիշի ցավը տեսնելու ու գիտակցելու, ինչպես նաև դրա դեմ որևէ քայլ անելու ունակ կինը չափազանց նուրբ է ու գրավիչ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով