Բաց թող այն, ինչ կարևոր է ու թանկ

Բաց թող այն ամենն, ինչ թվում է թանկ է, կարևոր, անհրաժեշտ:

Բաց թող ցանկություններդ, երազանքներդ, եթե ուզում ես մնալ իրականության մեջ և ողջ: Ողջ ու իրական՝ այլ ոչ թե ներքին ծայրահեղություններով, դեպրեսիաներով, սթրեսներով, տագնապներով:

Թորձեք սեղմել մարմնի որևէ հատվածի մկանները, փորձեք քայլել այդպես: Բոլորս էլ գիտենք թե ինչ տեղի կունենա՝ լարումը պատասխան հակազդեցություն է ենթադրում: Մոտավորապես նույնն է մտքերի, սիրելի մարդկանց, երազանքների պարագայում:
Որքան հաճախ ենք նկատում, որ այն, ինչը չափազանց շատ ենք ուզում, հեռանում է, դադարում գոյություն ունենալ մեր կողքին: Բոլոր այն մարդկանց, ովքեր թանկ են մեզ համար, մենք պարորում ենք անհանգստության ու տագնապի էներգիայով: Ու ինքներս էլ չենք նկատում, որ շատ կարճ ժամանակ անց, նրանք պարզապես գնում են մեզնից: Սա վերաբերում է թե՛ անձնական հարաբերություններին, թե աշխատանքային ամենափոքր թվացող գործարքներին:
Այն բոլոր դեպքերում, երբ մենք հանգիստ ենք թողնում մեր երազանքները, նպաստում ենք դրանց իրականացմանը: Ի հեճուկս այն դեպքերին, երբ  ամեն օր քնում ու արթնանում ենք դրանք ամուր բռնած:

Այսպիսով, մենք ձերբազատւմ ենք մեր ցանկալին ու երազածը բոլոր տիպի էներգիաներից, որոնք պարզապես չեն թողնում իրադարձությունները զարգանան:
Այն մարդիկ, ովքեր հավատում են իրենց ճակատագրին ու երջանկությանը, գտնում են իրենցը, իսկ ավելորդ լարվածությունն ընդամենը բազմապատկում է անհաջողության հնարավորությունը:

Հետևաբար, ուզում ես ունենալ այն, ինչ ուզում ես… հանգիստ վերաբերվիր ցանկություններիդ: Որպեսզի դրանք իրականանան, որպեսզի այն, ինչ թանկ է մնա կողքիդ, այն ինչ անհրաժեշտ է լինի քեզ հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով