Ահա այն՝ սև նախանձ

Մեր հաջողությունների ու ձեռքբերումների մասին խոսելիս մենք ակամա փորձում ենք սուզվել դիմացինի հայացքի մեջ՝  պարզելու նրա վերաբերմունքը մեր նկատմամբ: Եվ որքան լավ է, որ նրանց աչքերի հիացական փայլը համապատասխանում է մեր ոգևորությանը: Իսկ  եթե ամեն ինչ հակառակն է՝ բացահայտում ենք անթաքույց ատելություն ու նախանձ…

Դուք հաճախ եք ակնհայտ կեղծավոր կոմպլիմենտներ ստանում:

Այո՛, նախանձ մարդիկ կարող են ձեզ ողողել հաճոյախոսություններով: Որպես կանոն, նրանք անմիջապես փոխում են իրենց կարծիքը, երբ Դուք գնում եք: Խոսում են բաներ, որոնք երբեք չեն ասի հենց Ձեզ: Փոխարենը՝ կշարունակեն կեղծավորությունն ամեն անգամ Ձեզ տեսնելիս:

Նրանք լուրջ չեն ընդունում Ձեր հաջողությունները

Այն մարդիկ, ովքեր նախանձում են Ձեզ, փորձում են ամեն կերպ նսեմացնել Ձեր հաջողությունները, նվազեցնել դրանց իրական արժեքը: Նրանք իրենց պահում են այնպես, կարծեք՝ Ձեր հաջողությունը սովորական բան է, ու բոլորն էլ կարող են դրան հասնել, իսկ Ձեր բախտն ուղղակի բերել է:

Նրանք ջերմեռանդորեն ցուցադրում են իրենց թվացյալ հաջողությունները

Հատկանշական է, որ անգամ ամենափոքրի հաջողություններն ու աննշան ձեռքբերումները Ձեզ նախանձողները ջանասիրաբար են ներկայացնում: Իրենց ձեռքբերումն իրենց համար սրբություն են: Առավել հետաքրքիր է, որ նրանք իրենց են վերագրում անգամ այնպիսի բաներ, որոնց հասնելուց որևէ ջանք չեն գործադրել: Նրանք պատրաստ են ամեն ինչի, միայն ըստ արժանվույն քողարկեն Ձեր հնարավոր փառքն ու հաջողությունը: Նրանք ամեն ջանք գործադրում են հայտնվելու ուշադրության կենտրոնում, հիշեցնելու իրենց գոյության մասին:

Նրանք հիանում են Ձեզնով

Իհարկե, դա չի նշանակում, որ նրանք իրականում դառնում են Ձեր երկրպագուն, միանգամայն հակառակը: Նրանք պարզապես կրկնօրինակում են Ձեզ՝ պահվածք, մարդկանց նկատմամբ  վերաբերմունք, հագուստի ոճ: Ու սա արվում է նրանց ենթագիտակցականի մակարդակով: Այսպիսով նրանց ենթագիտակցությունը խլացնում է ատելությունն ու պարզապես ավելի լավը դարձնում:

Նրանք մրցակցում են Ձեզ հետ

Նախանձ մարդիկ միշտ մրցակցության ու պայքարի մեջ են, ձգտում են առաջինը լինել ոչ միայն ձեր, այլև շրջապատողների նկատմամբ: Հաջողության ու առաջինը լինելու մոլուցքը նրանց կայուն հոգեվիճակն է:

Նրանք ուրախաանում են Ձեր անհաջողություններով

Նախանձ մարդը մշտապես ուրախ է ձեր անհաջողությունների՝ անգամ ամենափոքր ու մանրուքային, համար: Գուցե նրանք ինչ-որ պահի մոտենում, մտերմություն և աջակցություն են առաջարկում, բայց իրականում դա անում են Ձեր յուրաքանչյուր վրիպում ու պարտություն առաջինն իմանալու համար:

Նրանք բամբասում են Ձեր մասին

Նրանք հիանում են Ձեզանով, հաճոյանում ու բարի խոսքեր ասում Ձեր երեսին, իսկ իրականում առիթ բաց չեն թողնում չարախոսելու, բամբասելու, Ձեր մասին ինֆորմացիան այլոց հասցնելու: Ընդ որում՝ չափազանցություններն անպակաս են:

Նրանք ատում են Ձեզ

Նրանք ատում են Ձեզ՝ առանց որևէ պատճառի: Նրանք ատում են Ձեր գոյությունը: Ճանաչե՛ք նրանց թեկուզ թվարկված մի քանի նախադրյալներից, մի՛ հավատացեք խոսքերին: Սիրտը զգում է իրական վերաբերմունքը, բացահայտեք նրանց ու առանց վարանելու և հավատալու առերևույթ հաճոյախոսություններին, դուրս թողեք Ձեր կյանքից:  Սա միակ հնարավորությունն է ապրելու առանց քայքայիչ բացասական էներգիայի:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով