Ռոմանովսկուն լսել է պետք

Լավագույն հիմքեր

Ռոմանովսկին ստացել է ժամանակակից երաժշտական աշխարհում լավագույնը համարվող կրթություն: Աշխատասիրության և որակյալ կրթության համադրությունը լավագույն հիմքեր է ապահովում:

1984 թ.-ին Ուկրաինայում ծնված Ա.Ռոմանովսկին սովորել է Լեոնիդ Մարգարիուսի ղեկավարությամբ Իմոլա դաշնամուրային ակադեմիայում, ինչպես նաև Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջում` Դմիտրի Ալեքսեևի դասարանում:

Մրցունակություն

Նա մրցունակ է ժամանակակից արվեստում: Նրան ընդունում են, սիրում, գնահատում աշխարհի տարբեր կետերում:

Բոլորովին վերջերս որպես մենակատար Վալերի Գերգիևի ղեկավարությամբ հանդես է եկել Մարիինյան թատրոնում՝ նույն թատրոնի նվագախմբի հետ (Ռուսաստան), Ջեյմս Քոլնոնի ղեկավարությամբ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ «Ռավինիա» փառատոնի շրջանակներում (ԱՄՆ), Ալան Գիլբերթի ղեկավարությամբ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (ԱՄՆ), ինչպես նաև Լոնդոնի Բարբիքան կենտրոնում՝ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Սըր Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ Սանտա Չեչիլիայի ազգային նվագախմբի և Ջանանդրեա Նոզեդայի ղեկավարությամբ NHK սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Նրան գնահատում են

17 տարեկանում արժանացել է Բուզոնիի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակին (Իտալիա): 2007 թ.-ից Decca ձայնագրման ապրանքանիշի ներքո թողարկել է քննադատների շրջանակներում ընդունելության արժանացած 3 ձայնասկավառակ՝ Շումանի, Բրամսի և Ռախմանինովի ստեղծագործություններով:

Նա հավակնոտ ծրագրեր ունի

Դաշնակահարի առաջիկա ծրագրերը ներառում են նրա մենահամերգները Մադրիդի Auditorio Nacional de Música-ում, Պորտուի Casa da Música-ում, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, ինչպես նաև համագործակցությունը Բիրմինգհեմի, Իսլանդիայի և  Ստավանգերի սիմֆոնիկ նվագախմբերի հետ:

Հայաստանյան ծրագիրը

Խաչատրյանի միջազգային փառատոնի ռեզիդենտ մենակատար Ալեքսանդր Ռոմանովսկին Հայաստանումէ  ոչ առաջին անգամ: Հայ հանդիսատեսին նա կներկայանա անչափ պատասխանատու երկացանկով՝ Ռոբերտ Շուման, Մեդոստ Մուսորգսկի:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *