Եթե առանց թևերի ես ծնվել, մի խանգարիր դրանց աճին. Կոկո Շանել

Հաջողության ճանապարհը միշտ էլ դժվար է այն մարդկանց համար, ովքեր ստիպված են հասնել դրան սեփական ուժերով: Բարձունքի հասնելն առավել հեշտ է, քան գրանցած արդյունքը պահպանելն ու զարգացնելը: 20-րդ դարի ամենահայտնի ֆրանսուհու՝ Կոկո Շանելի կյանքը մեկն է այն ապացույցներից, որ ամեն ինչ հնարավոր է:Կին-լեգենդ Գաբրիել Բորներ Շանելը ծնվել ու ապրել է կատարյալ աղքատության մեջ: Կան փաստեր, որ Գաբրիելը ծնվել է 1883 թվականի օգոստոսի 19-ին Սյումորում, մինչդեռ նրա իսկ խոսքով՝ ծնվել է 10 տարի ավելի ուշ՝ Օվերնիայում:

18 տարեկանից սկսած աշխատում էր հագուստի խանութում, երեկոյան երգում էր կաբարեում: Կկոն երկար ժամանակ նեղսրտում էր այն փաստից, որ իրեն չի հաջողվում երգիչ դառնալ՝ համարելով, որ այսպիսով մեծ բեմը կորցնում է լավագույն արտիստին: Ինչ իմանար Կոկոն, որ հակառակ պարագայում աշխարհը կկորցներ Chanel N5-ի բույրն ու փոքրիկ սև շորի գաղափարը: Հատկանշական է, որ հենց վոկալային չստացված կարիերայի ընթացքում է Գաբրիելը ձեռք բերել Կոկո կեղծանունը, որը  հավերժ ուղեկցել է նրան: Միայն 20-րդ դարում միլիոնավոր կանայք են հագնվել Կոկոյի խորհրդով: Նա նորաձևության աշխարհ մտցրեց այնպիսի կանոններ, որոնք միանշանակ հերքումն էին իր ժամանակների ընդունված կարծրատիպերի: Հենց նա էր, որ իր ժամանակների կանանց մեկընդմիշտ ձերբազատեց սեղմիրաններից, բազմաշերտ կիսաշրջազգեստներից, գլխարկների վրայի նատյուրմորտներից ու տիպիկ վարսահարդարումից: 1910 թվականին Փարիզում բացվեց Կոկոյի առաջին արվեստանոցը: Անգլիացի արդյունաբերող Կեյպելի հովանավորությամբ նա հնարավորություն ունեցավ որոշ միջոցներ ներդնել գործի մեջ: Արթուր Բոյ Կեյպելը նրա համար ընկեր էր, սիրեկան և հովանավոր: 1913-ին հենց նա հովանավորեց Chanel Models-ի ստեղծումը Դովիլ կուրորտային  քաղաքում: Հենց տեղում ունևոր կանայք կարողացան ձեռք բերել հետաքրքիր լողազգեստներ և գլխարկներ, կարճ կիսաշրջազգեստներ հանգստի պարագաներ:

Ֆրանսիայի Ադրիատիկի ափի Բիարրից հանգստավայրում Կոկոն արվեստանոց բացեց, որտեղ մի մարդու նման գալիս էին այն ժամանակների մեծահարուստների կանայք՝  իրենց հնամենի շորերը պրակտիկ ու հարմարավետով փոխելու:

1919-ին Կոկո Շանելի առաջարկած հագուստի պրակտիկ ու հարմարավետ կոնցեպցիան ընդունելի էր Ամերիկայում ու Եվրոպայում: Տրիկոտաժե սվիտերները, տաբատներն ու կարդիգանները կնոջն առավել ինքնավստահ տեսք էին հաղորդում, նախևառաջ՝ շարժումները չսահմանափակելու շնորհիվ:

Այսպիսով Կոկոն մի քանի երկրներում ու Ֆրանսիայի քաղաքներում բուտիկներ բացեց: Ամբողջ աշխարհում նա 147 բուտիկ ուներ: Նա ոչ միայն ոճն էր թելադրում, այլև՝ անձամբ էր շփվում այցելուների ու մշտական հաճախորդների հետ, նա սկսել էր հարաբերություններ հաստատել ու ամրապնդել արիստոկրատ վերնախավի հետ: Ռուս էմիգրանտ Էռնեստ Բոյի հետ ծանոթության արդյունքում ծնվեց նրա ամենահայտնի բույրը՝ Chanel № 5:  Ունիկալ օծանելիքը 1921 թվականին արդեն նորաձևության սիրահարների ձեռքին էր: Ներկայումս աշխարհում մեկ րոպեում 2 սրվակ է վաճառվում:

1926 թվականից արդեն նորաձևության թագուհին հայտնագործեց դեռևս անգերազանցելի սև փոքրիկ զգեստը՝ կարճ, լակոնիկ, զուսպ ու էլեգանտ:  Ընդամենի մի քանի տարի անց նա հեղինակեց մեկ այլ այցեքարտային աքսեսուար՝ երկար կանթով պպայուսակը, որը կարելի էր կախել ուսից:

Այսօր արդեն համաշխարհային նորաձևության պատմությունը Շանելին է վերագրում այնպիսի կարևորագույն աքսեսուարների մուտքը մեր իրականություն, ինչպիսիք են բիժուտերիան, սպիտակ բամբակե զգեստները, պլիսե կիսաշրջազգեստները,  երկգույն կոշիկները, գլխաշորերը: Հատկանշական է, որ արևայրուքն ընդգծելը ևս նրա թրենդն էր: Հատուկ պայմանագրերով նա աշխատում էր նաև Հոլիվուդյան աստղերի հետ: 2-րդ համաշխարհայինի տարիներին նատեղափոխվեց Շվեյցարիա, սա ամենաերկար բացակայությունն էր Րյու Կամբոնից, սակայն ետ վերադարձավ 1954-ին: Երբեմնի փառքն ու հեղինակությունը հետ բերելու համար տևական աշխատանք  ու ժամանակ էր պետք:

Chanel №19  դասական օծանելիքը կուտյուրիեի վերջին նվերն էր fashion  հանրությանը: 88 տարեկանում Գաբրիելը մահացավ սրտի կաթվածից՝ առանց հետնորդներ թողնելու:

1983 թվականին գերմանացի դիզայներ Կառլ Լագերֆելդը սկսեց գլխավորել լեգենդար բրենդը: Կառլը ներգրավեց նոր ընկերություններ ու մարդիկ, ստեղծեց կոսմետիկայի, օծանելիքի նոր տեսակներ, նոր բույրեր թողարկեց, ինչպես նաև՝ սպորտային հագուստի ու ակնոցների շարքեր արտադրեց:

Արդեն դասական դարձած բրենդային աքսեսուարների միջոցով Կառլ Լագերֆելդը ստեղծում է բացառիկ ու անգերազանցելի էլեգանտ նմուշներ՝ արդեն Շանել Նորաձևության տնից: Չնայած համարձակ էքսպերիմենտալ ոճին, թվիդե կոստյումներն ու belle époque ոճի զգեստները վերադարձրեցին Chanel նորաձևության տան համբավն ու ամրապնդեցին դրա երկրպագուների գնահատանքը:

Այնուամենայնիվ, այսօր Լագեռֆելդին հաջողվել է միաձուլել շքեղությունն ու պրակտիկությունը, ինչն էլ բրենդային այցեքարտ է:

Time  ամսագրի հարցումների համաձայն՝ Կոկո Շանելը մեկն է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից: Vogue  ամսագիրը Chanel-ի պիջակն իր ճանաչելիությամբ համեմատում է Ford  մեքենաների հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով