Maserati կյանքի շքեղ որակ

Մազերատտին իտալական ընկերություն է, որն արտադրում է բիզնես դասի և  սպորտային էքսկյուզիվ ավտոմեքենաներ: Այն հիմնադրվել է Իտալիայում, Բոլոնիայում՝  1914 թվականին: Կազմակերպության խորհրդանիշը եռատամն է, որը  Բոլոնիայի Նեպտունի շատրվանի էլեմենտներից է: Ներկայում կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում  է Իտալիայում՝ Մոդենայում, այն տնօրինում է իտալական ՖԻԱՏ արդյունաբերական ընկերությունը:

Մազերատտի ընտանիքում վեց եղբայրներ էին ապրում՝ Ալֆիերին, Բինդոն, Կարլոն, Էտորեն, Էռնեստոն և Մարիոն: Մարիոն իրեն նվիրել էր արվեստին: Կարլոն մեքենավարի կարիերա էր սկսել, սակայն մահացավ տուբերկուլոզից: Ալֆիերին, Բինդոն և Էռնեստոն աշխատում էին մեքենաշինական Isotta-Franschini  ընկերությունում:  1914-ին Ալֆիերին բացեց սեփական մեքենաշինական արվեստանոցը Բոլոնիայի մոտակայքում, շուտով նրան միացան Բոնդոն և Էռնեստոն, և նրանք իասին կարճ ժամանակամիջոցում ստեղծեցին 2 լիտրանոց շարժիչով սպորտային մեքենա: 1926-ին Դիատոյի ֆինանսական աջակցությամբ եղբայրները ստեղծեցին Մազերատի ընկերությունը:  Ընկերությունը սկսեց արտադրել 4-, 6-, 8-  և16- ցիլինդրային շարժիչներով մեքենաներ: Ալֆիերիի կողմից  ղեկավարվող առաջին Maserati-ներից մեկը 1926-ին  հաղթեց Տարգա Ֆլորիոյում: Այս ընթացքում Մարիոն աշխատում էր կազմակերպության խորհրդանիշի ստեղծման ուղղությամբ ու մինչև այսօր այն՝ եռատամը ճանաչելի ու սպասելի է բոլորին: Երբ 1932-ին մահացավ Ալֆիերին, եղբայրները շարունակեցին ընկերության գործըն ու առաջխաղացումը:  Սակայն 1937-ին եղբայրները վաճառեցին Maserati ընկերությունը Օրսի ընտանիքին, ովքեր էլ տեղափոխեցին ընկերության շտաբ-բնակարանը Մոդենա, որտեղ էլ գտնվում է մինչև օրս: Օրսի ընտանիքը ներդրումներ էր կատարում բացառապես սպորտային մեքենաների վրա: Այնուամենայնիվ, Մազերատի եղբայրները շարունակում էին աշխատել ընկերությունում՝ որպես ինժեներներ: Ավտոմրցաշարերում ընկերությունը շարունակում էր մասնակցել ու հաղթանակներ տոնել այնպիսի ընկերությունների կողքին, ինչպսիք էին գերմանական ավտոհսկաները՝ Աուդին ու Մերսեդեսը:

Համաշխարհային 2-րդ պատերազմի տարիներին ընկերությունն աշխատում էր ի օգուտ իտալական բանակի: Այս ընթացքում Maserati-ն Բենիտո Մուսոլինիի համար նախատեսված V-16-ով մրցակցում էր Volkswagen-ից Ֆերդինանդ Պորշեի հետ, որը մեքենա էր ստեղծել Ադոլֆ Հիտլերի համար: Նրանք անհաջողություն ունեցան և պլանները վերանայվեցին: Երբ խաղաղությունը հաստատվեց, Maserati-ն վերադարձավ սպորտային մեքենաների Maserati-A-6-ի  արտադրությանը, և շարունակեց ավտոմրցաշարերին մասնակցությունը: Այնուամենայնիվ, իրենց պայմանագրի ավարտից հետո՝ 10 տարի անց Մազերատի եղբայրները դուրս եկան Օրսիից և հիմնեցին սեփական ընկերությունը՝ O. S.C. A:

Արգենտինացի հայտնի ավտոմրցարշավորդ Խուան Մանուել Ֆանխիոն 1950 ականներին Maserati-ով էր մասնակցում մրցավազքերին և 1957-ին Maserati-250F-ով Ֆորմուլա 1-ում հաղթանակ տոնեց: Դրանից հետո արտադրվեցին հաջողակ մոդելներ ևս՝ 200S, 300 S, 350S, 450S և 1961-ին ամենահայտնի Maserati Bridcage մոդելը: 1957 թվականին ավտոմրցարավում դժբախտ պատահարից հետո ընկերությունը հրաժարվեց արտադրող ընկերությունների միջև մրցույթներից: Բայց շարունակում էր ցանկացողների  համար հատուկ պատվերով մեքենաների արտադրությունը:

Maserati-5000GT կուպեն մեկն է դրանցից՝ 1959 թ:

1957 թվականից ի վեր Maserati-ն սկսեց կենտրոնանալ ճանապարհային մեքենաների արտադրության վրա, գլխավոր կոնստրուկտոր Ջուլիո Ալֆիերին ստեղծեց Maserati 3500 2+2 կուպեն՝ ալյումինային կարկասով:

1968-ին ընկերությունում մեծ փոփոխություններ տեղի ունեցան: Այն վաճառվեց Սիթրոեն ընկերությանը: Դեռևս գաղտնի է պահվում գործարքի գինը, սակայն հաշվարկները թույլ են տալիս ենթադրել, թե այդ գործարքն արժեցել է 1 մլրդ լիր: Ադոլֆո Օրսին  պահպանեց նախագահողի իր պաշտոնը, սակայն, Maserati-ն նկատելիորեն փոխվեց: Մեքենաների արտադրությունն արագացավ, օրը 2 հատ մեքենա էին արտադրում, քանակություն, որը մինչև այդ երբեք չէր գրանցվել: Սիտրոենը վերցրեց Maserati-ի փորձն ու շարժիչը և ստեղծեց նոր մոդել Citroen SM, միաձուլվեցին տեխնոլոգիական մի շարք հնարքներ:

1970-ականներին Maserati-ի կազմում էին այնպիսի մոդելներ, ինչպիսիք էին MaseratiMerak-ը V6 շարժիչով 2965սմ3 հզորությամբ շարժիչով, Maserati Bora-ն V8 4719սմ3 շարժիչով, Maserati Khamsin-ը  V8 4930սմ3 շարժիչով, ինչպես նաև շքեղ սեդանը՝ Maserati Quatroporte V8`  4236սմ3 շարժիչով: Սակայն 1970-ականների նավթային ճգնաժամը ստիպեց կրճատել մեքենաների շուկայի շրջանառությունը: Արդյունքում՝ 1974-ին Սիթրոենը ստիպված էր սնանկության գործընթաց սկսել: Եվ 1975-ին PSA Peaguet Citroen-ը՝ կառավարիչ ընկերությունը, որը տիրապետում էր Maserati բրենդը, հայտարարեց վերջինիս լիկվիդացման մասին:

1975-ին Maserati-ն ձեռք բերեց հայտնի ավտոարշավորդ Ալեսանդրո Տոմազոն, արդեն 1976-ին ներկայացվեցին Maserati Kyalami և Maserati Quatroporte III: 1982-ին արտադրվեց համեմատաբար էժան մոդել՝ Maserati Biturbo-nն: Այն մեծ պահանգջարկ ունեցավ: Այս մեքենայի վաճառքների արդյունավետության շնորհիվ ընկերությունը կարողացավ վերգտնել սուպեր-մեքենայի գաղափարը: Ընկերության ղեկավարը համոզված էր, որ մեծ մեքենաների արտադրությունը ձեռնտու չէ, մինչդեռ փոքրիկ էքսկլյուզիվ մոդելները ևս կարող են հաջողություն ապահովել: Այդպես էլ եղավ: Հաջողությունն ապահովված էր հետագա տարիների համար:

Այնուամենայնիվ, 1993-ին Ֆիատը ձեռք բերեց Maserati-ն: Մեծ քանակությամբ ներդրումներ իրականացվեցին, ինչն էլ Maserati-ի վերածնունդն ապահովեց:

Ընդունված է 1999-ը Maserati-ի պատմության նոր գլուխ համարել, երբ ստեղծվեց В 3200 GT-ը: Սա երկդռնանի կուպե էր՝ 3.2 լիտրանոց V8  շարժիչով: 0-ից 60 կմ/ժամ արագությունը մեքենան հավաքում է 5 վայրկյանում, առավելագույն արագությունը 285 կմ/ժ է:

1997-ին Ֆիատը ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը վաճառել էր Ֆեռարիին: 1999-ին Ֆեռարին ստացավ ամբողջական փաթեթը: Ֆեռարին վերաձևակերպեց ընկերության արտադրանքի ուղղությունը՝ միայն էլիտ մեքենաներ, և սկսեց հին գործարանի վերանորոգումն ու վերազինումը:

2000-ականներից Maserati-ն շարունակում է կատարելագործվել, զարգանալ, նոր կոնցեպտուալ մեքենաներ ներկայացնել աշխարհահռչակ էքսպոներում: Այն շարունակում են ձեռք բերել ամբողջ աշխարհի հարուստները, վայելել, հիանալ ու նոր որակ հաղորդել իրենց շքեղությանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով